Prapion -

Enter your keyword

GLIMS ВодоStop

GLIMS ВодоStop

IN Ջրամեկուսացում
Investor Name:
Published Date:
January 1, 1970
Location:
Value:
Architecture:
Տեխնիկական նկարագրություն

«GLIMS ВодоStop»-ը ցեմենտային ջրամեկուսիչ կոշտ նյութ է, որն ստեղծում է հարթ, առանց ճաքերի
ջրամեկուսիչ շերտ` ուղղահայաց և հորիզոնական մակերեսների համար, որոնք չեն ենթարկվում դեֆորմացիայի:
• Անվտանգ է խմելու ջրի հետ շփման համար։
• Ստեղծում է ամուր և հարթ ջրամեկուսիչ շերտ:
• Թույլ է տալիս ջրի գոլորշու ազատ դուրս գալուն։
• Պահպանում է ձևն ու ամրությունը երկար ժամանակ:
• Արտաքին միջավայրի համար անվտանգ է և էկոլոգիապես մաքուր։
• Հարմար է «տաք հատակ» համակարգերում և մշտական ջրի հետ շփվող տարածքներում։
• Ճաքադիմացկուն է՝ պահպանելով ջրամեկուսիչ շերտի ամբողջականությունը երկար ժամանակ։
Տեխնկական բնութագիր
Հիմք ցեմենտ
Գույն մոխրագույն
Կիրառման հաստություն (նվազագույն/առավելագույն մմ) 1-3
Խառնուրդի ծախս՝ 1 մմ շերտի համար (կգ/մ²) 1,4
Ջրի քանակ՝ 1 կգ չոր խառնուրդի համար (լ) 0,33-0,34
Տեսակը չոր խառնուրդ
Խառնուրդի օգտագործման ժամկետ (րոպե) 240
Համատեղելի է «տաք հատակ» համակարգերի հետ այո
Համատեղելի է խմելու ջրի հետ այո
Լիարժեք կարծրացման ժամանակ (օր) 28
Բետոնի հետ կպչողունակություն (ՄՊա) 1
Ճնշման դիմադրություն (ՄՊա) 8
Ջրակայունություն ըստ ГОСТ 12730.5 (ուղղակի/հակառակ ճնշման դեպքում W) 2
Ցրտադիմացկունություն 6
Կիրառման ջերմաստիճան (նվազագույն/առավելագույն °C) +5 մինչև +35
Շահագործման ենթակա ջերմաստիճան (նվազագույն/առավելագույն °C) -50 մինչև +70
Կիրառման ոլորտներ՝
• Հիմքեր:
• Ֆասադներ, հիմքի աստիճաններ:
• Տեռասաներ, շքամուտքեր:
• Ջրամբարներ (ներառյալ խմելու ջրի համար):
• Լողավազաններ, հորեր:
Բարձր խոնավության պայմաններում կիրառվող տարածքներ՝
• Լոգասենյակներ:
• Ավտոլվացման կետեր:
• Շքամուտքեր, խոհանոցներ և այլ խոնավ տարածքներ:
Նախապատրաստական փուլ՝
• Նյութի քսման և կարծրացման ընթացքում հիմքի և շրջակա օդի ջերմաստիճանը պետք է լինի +5°C-ից +35°C։
• Հիմքի մակերեսը պետք է լինի չոր, ամուր, մաքրված փոշուց, ներկի մնացորդներից, յուղային բծերից և այլ կեղտերից։
• Հիմքը նախօրոք մշակել «GLIMS PrimeГрунт» հատուկ գրունտով և սպասել դրա լիարժեք չորացմանը։
• Շեղբերն ու ճաքերը բացել առնվազն 20 մմ լայնությամբ և լցնել «GLIMS CEM Slot» ջրամեկուսիչ խառնուրդով։
• Բաց ջրահոսքերը վերացնել «GLIMS ГидроПломба»-ով։
Խառնուրդի պատրաստում՝
1. 0,33-0,34 լ ջուր՝ 1 կգ խառնուրդի համար։
2. 1,65-1,7 լ ջուր՝ 5 կգ պարկի համար։
3. 5,94-6,12 լ ջուր՝ 18 կգ պարկի համար։
4. Խառնել շինարարական հարիչով մինչև ստացվի առանց գնդիկների միատար զանգված ։
5. Ստացված լուծույթը թողնել 8-10 րոպե, որպեսզի հանգստանա, ապա կրկին խառնել 1 րոպե։
6. Պատրաստված լուծույթը պիտանի է օգտագործման համար մինչև 4 ժամ։
Կիրառման ցուցումներ ՝
• Պատրաստված լուծույթը քսել նախապատրաստված մակերեսի վրա՝ լայն վրձնով կամ սփաթուլայով (шпатель)։
• Քսել առնվազն 2 շերտ, յուրաքանչյուրի հաստությունը՝ 1-3 մմ։
• Յուրաքանչյուր շերտի միջև ապահովել 24 ժամ չորացում։
• Հաջորդ շերտի կպչողունակությունը (ադգեզիան) բարձրացնելու համար նախորդ շերտը պետք է թեթևակի խոնավեցնել։
• Անկյունների և միացումների մշակման համար օգտագործել «GLIMS Corner» ջրամեկուսիչ ժապավեն։