Prapion -

Enter your keyword

Glims PRO WP X5

Glims PRO WP X5

IN Ջրամեկուսացում
Investor Name:
Jues Harber
Published Date:
July 6, 2015
Location:
Liverpool
Value:
4,000,000 $
Architecture:
Jues Harber
Տեխնիկական նկարագրություն

«Glims PRO WP X5»-ը ներթափանցող ցեմենտային հիմքով ջրամեկուսիչ նյութ է, որը
բաղկացած է ֆրակցիոնացված քվարցային ավազից, ցեմենտից և հատուկ քիմիական հավելանյութերից։ Օգտագործվում է բետոնի
հատկությունների փոփոխման համար՝ էապես բարձրացնելով դրա ջրակայունությունը և հաղորդելով «ինքնաբուժման»
ունակություն մինչև 0.4 մմ բացվածքով ճաքերը փակելու հնարավորությամբ, ակտիվ բաղադրիչների բետոնի կառուցվածքի մեջ
ներթափանցման շնորհիվ։ Նյութը ներթափանցում է բետոնի խորշերի և միկրոծակոտիների մեջ՝ բարձրացնելով խտությունը և
դիմացկունությունը։
Նյութը կիրառվում է բետոնե կոնստրուկցիաներում, որոնք շահագործվում են հետևյալ պայմաններում՝
• Հաստատուն ջրային ազդեցություն կամ բարձր խոնավություն։
• Դրական և բացասական ջերմաստիճանների հաճախակի փոփոխություն։
• Ագրեսիվ միջավայրեր՝ աղային լուծույթներ, նավթամթերքներ և այլ թույլատրելի քիմիական ազդեցություններ։
Տեխնիկական բնութագիր
Գույն Մոխրագույն
Հիմք (կապիչ նյութ) Ցեմենտ
Կիրառվող հաստություն (նվազագույն/առավելագույն մմ) 1-3
Ծախս՝ 2 շերտի համար (կգ/մ²) 1,4-4,2
Նյութի կիրառման ժամանակահատված (րոպե) 30
Խոնավություն՝ առավելագույնը (%) 0,3
Ծախս (կգ/դմ³) 1,4
Համատեղելիություն «տաք հատակ» համակարգերի համար Այո
Ամբողջական կարծրացման ժամանակ (օր) 28
Ադգեզիա (կպչողունակություն) բետոնին (ՄՊա) 1
Ջրադիմադրության բարձրացում ուղիղ/հակառակ ճնշման դեպքում (W) ≥ 3,3
Կիրառման ջերմաստիճան (նվազագույն/առավելագույն °C) +5-ից մինչև +35
Շահագործման ենթակա ջերմաստիճան (նվազագույն/առավելագույն °C) -50-ից մինչև +70
Ապրանքի առավելությունները՝
• Փոփոխում է բետոնի հատկությունները՝ բարձրացնելով ջրակայունությունը, ապահովում է մինչև 0,4 մմ լայնությամբ
ճաքերի փակում, բարձրացնում է ամրությունը և դիմացկունությունը։
• Կիրառելի է ջրի ուղղակի և հակառակ ճնշման պայմաններում՝ պահպանելով նույն արդյունավետությունը։
• Չի խոչընդոտում բետոնի գոլորշիացման ունակությանը՝ պահպանելով շնչող կառուցվածքը։
• Համատեղելի է խմելու ջրի հետ, կարող է կիրառվել ջրի տարաներում և սննդի ոլորտում։
• Կիրառվում է խոնավ բետոնի վրա, չի պահանջում բետոնի նախօրոք չորացում։
• Հեշտ կիրառվող նյութ։
Նախապատրաստական փուլ՝
• Հիմքի մակերեսը պետք է լինի ամուր, մաքրված փոշուց, ներկի մնացորդներից, յուղային գոյացություններից և այլ
աղտոտումներից։ Բետոնի հատկությունների փոփոխման գործընթացը արագացնելու համար անհրաժեշտ է բացել
ծակոտիները՝ մակերեսային հղկման միջոցով։
• Նյութը քսելուց առաջ հիմքը պետք է ջրել, սակայն ավելորդ ջուրը բետոնի մակերևույթից պետք է հեռացնել մինչև նյութի
կիրառումը։
• Բետոնի վրա առկա բաց հոսքերը պետք է նախապես վերացնել «GLIMS ГидроПломба»-ի օգնությամբ։
• 0,4 մմ-ից ավելի լայն ճաքերը անհրաժեշտ է բացել (լայնացնել) և լցնել «GLIMS Cem Slot» ջրադիմացկուն նյութով։
• Չոր նյութը աստիճանաբար լցնել մաքուր ջուր պարունակող տարայի մեջ՝ 1 կգ չոր խառնուրդի համար 0.32-0.34 լիտր ջրի
հաշվարկով և խառնել շինարարական հարիչով մինչև առանց գնդիկների համասեռ զանգված ստանալը:
• Արդեն պատրաստի նյութը օգտագործել 30 րոպեի ընթացքում։
Կիրառման ցուցումներ՝
• Արդեն պատրաստված նյութը պետք է տարածել նախապես պատրաստված մակերևույթի վրա՝ երկու շերտով, լայն վրձինով
կամ սպաթուլայով (шпатель), յուրաքանչյուր շերտի հաստությունը մոտավորապես 0,5-1 մմ:
• Յուրաքանչյուր շերտի միջև անհրաժեշտ է 2 ժամ ընդմիջում:
• Նյութի ծախսը մեկ շերտի համար կազմում է՝ 0,7-1,5 կգ/մ²։
• Առաջին շերտի հանգստի ժամանակահատվածում և երկրորդ շերտի կիրառումից հետո մինչև 3 օր անհրաժեշտ է
ջրամեկուսիչ շերտը պաշտպանել չորանալուց՝ պարբերաբար խոնավեցնելով:
• Բետոնի հատկությունների փոփոխությունը նկատելի է դառնում ոչ շուտ, քան կիրառման պահից 28 օր անց:
• Բետոնի հատկությունների փոփոխման գործընթացը շարունակվում է ողջ շինարարական կառուցվածքի շահագործման
ընթացքում, որի ընթացքում ջրամեկուսացման քիմիական բաղադրիչների ներթափանցման խորությունը գնալով
ավելանում է։