Prapion -

Enter your keyword

HayPlast 110

HayPlast 110

IN
Investor Name:
Published Date:
January 1, 1970
Location:
Value:
Architecture:
Տեխնիկական նկարագրություն

HayPlast 110
Սուպերպլաստիֆիկատոր կապակցումը երկարաձգող հատկությամբ բետոնի և
շինարարական լուծույթների համար:

Օգտագործման բնագավառները
HayPlast 110-ը կարող է օգտագործվել ամեն
տեսակի շարժողունակությամբ բետոնային
խառնուրդների մեջ, ինչպես արտադրական
բետոնի, այնպես էլ երկաթբետոնե
կոնստրուկցիաների արտադրության համար։
Ապահովում է բետոնային շաղախի
շարժողունակության երկար պահպանումը։
Առավելությունները
Ուժեղ պլաստիֆիկացում
Շաղախի շարժողունակության
պահպանում զգալի
ժամանակահատվածում
Բետոնային շաղախում ջրի քանակը
զգալի կրճատում
Բետոնի նախնական և վերջնական
ամրության ավելացում
Նախատեսվող ամրության ստացում
ավելի քիչ քանակի ցեմենտի դեպքում
Ջրացեմենտային հարաբերության
իջեցման շնորհիվ ապահովում է բետոնի
ավելի բարձր անջրաթափանցելիություն
և կայունություն մաշվածության
նկատմամբ
Նվազեցնում է բետոնային շաղախի
շերտազատման հավանականությունը
Ունիվերսալ է բետոնի բոլոր տեսակների
համար
Չի պարունակում քլոր, չի առաջացնում
ամրանների կոռոզիա։
Օգտագործումը
Չի կարելի ավելացնել հավելանյութը չոր
խառնուրդի վրա:
Կապակցող նյութը՝ ցեմենտը և իներտները
պետք է խառնել մինչև միատարր
խառնուրդի ստացումը, որից հետո
ավելացնել նախատեսվող ջրի 60-70%-ը:
Խառնելուց հետո պետք է ավելացնել
մնացած ջրի և HayPlast 110 հավելանյութի
խառնուրդը: Հավելանյութի ավելացումից
հետո պետք է բետոնային շաղախը խառնվի
առնվազն 3 րոպե:
Տեխնիկական բնութագիր:
Արտաքին տեսք: շականակագույն
Խտություն։ 1 050 – 1 065
Տվյալները ստացված են +20ºС ջերմաստիճանի և 50%
հարաբերական խոնավության պայմաններում:
Չափաքանակ
Առաջարկվող չափաքանակը կազմում է
ցեմենտի քաշի 0.8 – 1.2%։ Ավելի ճիշտ
չափաքանակը պետք է ստանալ լաբորատոր
փորձերի միջոցով։
Տարրա
Կոնտեյներ 1 000 կգ:

Համատեղելիությունը այլ նյութերի
հետ
HayPlast 110 հավելանյութը համատեղելի է
բոլոր տեսակի ցեմենտների հետ:
Հավելանյութը համատեղելի է գրեթե բոլոր
տեսակի օդակլանիչ և պլաստիֆիկացնող
հավելանյութերի հետ:
Համատեղելի չէ նաֆթալինային հիմքով
պլաստիֆիկատորների հետ։
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում
համատեղելիությունը ճշտել «Պրապիոն
ՍՊԸ»-ի մասնագետների հետ:
Պահպանման ժամկետ
Պահպանման ժամկետը 12 ամիս
արտադրության օրվանից։ Գործարանային
փաթեթավորումը բացելուց հետո, նյութը
կարող է օգտագործվել ժամկետի
ընթացքում՝ օգտագործումից հետո
կափարիչը փակ պահելու և արևի ուղիղ
ճառագայթների տակ չթողնելու պայմանում։
Արտադրման ժամկետը նշված է
փաթեթավորման վրա:
Պահպանման պայմանները
Պահպանել +5ºС-ից ոչ ցածր ջերմաստիճանի
պայմաններում։ Նյութի սառցակալման
դեպքում անհրաժեշտ է թողնել նյութին
հալչել սենյակային ջերմաստիճանի
պայմաններում, հետո խառնել նյութը
մեխանիկական ճանապարհով մինչև
միատարր զանգված ստանալը։
Խուսափել արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությունից:
HayPlast 110 նյութի օգտագործման հետ
կապված լրացուցիչ ինֆորմացիա
ստանալու, ինչպես նաև պահանջվող
բետոնների ստացման կոնսուլտացիաի
համար կարող եք կապել արտադրողի հետ։
Արտադրող՝
«Պրապիոն» ՍՊԸ