GLIMS CF-40
Investor Name:
Published Date:
Location:
Value:
Architecture:
Տեխնիկական նկարագրություն
«GLIMS CF-40»-ը ցեմենտային հիմքով ինքնահարթվող նյութ է, որը նախատեսված է հատակի
հորիզոնական մակերեսների ընդհանուր հարթեցման համար, ինչպես կենցաղային, այնպես էլ արդյունաբերական տարածքների
համար։ Կիրառվում է և՛ ներքին և՛ արտաքին պայմաններում։ Նյութը հարմար է կերամիկական սալիկների, լամինատի, մանրահատակի
(паркет), ինժեներական տախտակի, PVC սալիկների և էպоքսիդային կամ պոլիուրեթանային հիմքով ծածկույթների տակ
շահագործելու համար։
Տեխնիակական բնութագիր
Հիմք Ցեմենտային
Գույն Մոխրագույն
Ջրի քանակություն (լ/կգ կամ 25 կգ-ի համար) 0.14-0.16 կամ 3.5-4
Կիրառելի շերտի հաստություն (մմ) 5-40
Ադգեզիա (28 օր հետո ՄՊա) ≥1
Ճնշման դիմադրություն` 28 օր հետո (≥ ՄՊա) 25
Սեղմման դիմադրություն (ՄՊա) 25
Ձգման դիմադրություն ծռման ժամանակ (ՄՊա) 5
Հոսունություն (ГОСТ) (սմ) 22-26
Ծախս՝ 1 մմ հաստությամբ (կգ/մ²) 1.8
Շահագործման ջերմաստիճանային դիմադրություն (°C) -50-ից մինչև +70
Ենթակա է շահագործման (ժամ) 3-4
Կիրառման նվազագույն ջերմաստիճան (°C) +5
Կիրառման ժամանակահատված (րոպե) 25-30
Առավելագույն հատիկի չափ (մմ) 2
Ցրտադիմացկունություն (ցիկլ) 50
Փաթեթավորում (կգ թղթե պարկ) 25
Առավելություններ՝
• Բարձր հոսունություն՝ հեշտ կիրառման համար։
• Բարձր մեխանիկական դիմադրություն։
• Արագ կարծրացում քայլելու հնարավորությամբ 3-4 ժամ հետո։
• Բարձր ադգեզիա (կպչողունակություն) տարբեր հիմքերի հետ։
• Հարմար է «տաք հատակ» համակարգերի համար։
• Բարձր դիմացկունություն՝ ոչ պակաս, քան Մ 250։
• Չի պահանջում ամրացնող ցանցի օգտագործում։
• Կազմում է հարթ և համաչափ հիմք։
• Ճաքադիմացկուն։
Կիրառման ցուցումներ՝
• Հիմքը պետք է լինի չոր, մաքուր, ամուր, առանց փոշու, կեղտի կամ յուղային բծերի։ Անհրաժեշտության դեպքում կիրառել
«GLIMS GoldPrime Грунт» նախապատրաստիչ։
• Խառնուրդի պատրաստում՝• Նյութը լցնել մաքուր ջրի մեջ, նշված համամասնությամբ խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։ Թողնել 5-7 րոպե,
ապա կրկին խառնել։
• Կիրառում՝
• Խառնուրդը լցնել պատրաստված հիմքի վրա՝ օգտագործելով ասեղնավոր գլան կամ ատամնավոր սպաթուլա (шпатель)`
հավասարեցնելու նպատակով։
• Չորացում՝
• Հաջորդ շերտի կիրառումը հնարավոր է միայն նախորդ շերտի ամբողջական չորացումից հետո (առնվազն 24 ժամ)։
• Հետևողականություն՝
• Աշխատանքի ընթացքում խուսափել օդափոխությունից և ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններից։