Prapion -

Enter your keyword

Glims PRO WP FLEX 2K

Glims PRO WP FLEX 2K

IN Ջրամեկուսացում
Investor Name:
Jues Harber
Published Date:
July 7, 2015
Location:
Dublin
Value:
3,000,000 $
Architecture:
Jues Harber
Տեխնիկական նկարագրություն

«Glims PRO WP FLEX 2K»-ն երկկոմպոնենտ էլաստիկ ջրամեկուսիչ է՝
ցեմենտապոլիմերային հիմքով։ Նախատեսված է պատերի, հատակների և առաստաղների արդյունավետ ջրամեկուսացման
համար՝ խոնավ պայմաններում շահագործվող տարածքներում, ինչպես նաև պատշգամբներում, պատշգամբ-հարթակներում
(терраса), նկուղային հատվածներում, լողավազաններում և շատրվաններում՝ հետագա սալիկապատման հնարավորությամբ։
Հարմար է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աշխատանքների համար։
Տեխնիկական բնութագիր
Հիմք (կապակցող նյութ) Պոլիմեր-ցեմենտ
Ծախս (1 մմ շերտի հաստության դեպքում նյութի միջին ծախս կգ/մ²) 1,3
Գույն Մոխրագույն
Կիրառվող հաստություն (նվազագույն/առավելագույն մմ) 1-2
Ծախս՝ 2 շերտի համար (կգ/մ²) 2-4
Նյութի կիրառման ժամանակահատված (րոպե) 60
Խառնուրդի խտություն (կգ/դմ³) 1,3
Համատեղելիություն «տաք հատակ» համակարգերի հետ Այո
Լիարժեք կարծրացման ժամանակ (օր) 28
Ադգեզիա (կպչողունակություն) բետոնին (ՄՊա) 1,2
Ջրակայունություն՝ ըստ ГОСТ 12730.5, ուղիղ/հակառակ ճնշման պայմաններում (W) 8-0,5
Կիրառման ջերմաստիճան (նվազագույն/առավելագույն °C) +5-ից մինչև +35
Շահագործման ենթակա ջերմաստիճան (նվազագույն/առավելագույն °C) -50-ից մինչև +70
Նյութի հիմնական առանձնահատկությունները`
• Բարձր էլաստիկություն՝ ծածկում է մինչև 2 մմ բացվածքով ճաքերը։
• Կիրառվում է մշտական ջրի շփման դեպքում։
• Ուղիղ հակադարձ ճնշման դեպքում դիմադրում է մինչև 80 ջրասյան։
• Բարձր կպչողունակություն հիմքին։
• Համատեղելի է ցանկացած եղանակի հետ։
• Էկոլոգիապես մաքուր և անվտանգ նյութ է։
• Պաշտպանում է մետաղը կոռոզիայից։
• Սուլֆատադիմացկուն է։
Նախապատրաստական փուլ՝
• Մաքուր դույլի մեջ լցնել հեղուկ բաղադրիչը` 9.5 կգ և աստիճանաբար ավելացնել չոր նյութը` 25 կգ պարկը, միաժամանակ
խառնելով, մինչև ստացվելի առանց գնդիկների միատարր զանգված։
• Խառնուրդը թողնել, որպեսզի հանգստանա 3-5 րոպե, այնուհետև կրկին խառնել մոտ 1 րոպե։
• Պատրաստի լուծույթը պահպանում է իր աշխատանքային հատկությունները 60 րոպե՝ պատրաստելուց հետո։
• Հիմքը նախապես մշակել «GLIMS Prime Грунт»-ով և սպասել դրա ամբողջական չորացմանը:
• Խոր վնասվածքներ կամ անկանոնություններ պարունակող մակերեսը կարգավորել վերանորոգող նյութերով:
• Բաց արտահոսքերը վերացնել «GLIMS Гидро Пломба»-ով:
Կիրառման ցուցումներ՝
• Պատրաստված հիմքի վրա լուծույթը պետք է տարածել առնվազն 2 շերտով՝ օգտագործելով լայն վրձին կամ սպաթուլա
(шпатель)՝ 1-2 մմ հաստությամբ, յուրաքանչյուր շերտի միջև ապահովելով 3 ժամ չորացում։
• Կիրառել ճաքերի առաջացման ամենահավանական գոտիներում, կոնստրուկցիաների հպման կետերում։
• Հիմքում առկա ճաքերի և դեֆորմացիոն կարերի վրա անհրաժեշտ է տեղադրել «GLIMS Corner» էլաստիկ ժապավենը՝
սեղմելով առաջին շերտի մեջ։
• Եթե առաջին շերտը քսվել է ձախից աջ (հորիզոնական), ապա երկրորդ շերտը պետք է քսել վերևից ներքև (ուղղահայաց)։