Prapion -

Enter your keyword

GLIMS S-Level

GLIMS S-Level

IN Ինքնահարթվող հատակներ
Investor Name:
Published Date:
January 13, 2016
Location:
Liverpool
Value:
3,000,000 $
Architecture:
Jues Harber
Տեխնիկական նկարագրություն

«GLIMS S-Level»-ը բարձր որակի, ինքնահարթվող, բարակ շերտով կիրառվող հատակի նյութ է, որը
նախատեսված է ներքին աշխատանքների համար՝ չոր և չափավոր խոնավություն ունեցող տարածքներում։ Այն կիրառվում է որպես
հիմք` տարբեր տեսակի վերջնական հատակային ծածկույթների տակ՝ ապահովելով կատարյալ հարթ մակերես։

Տեխնիկական բնութագիր

Գույն Բաց դարչնագույն
Ծախս՝ 1 մմ շերտի համար (կգ/մ²) 1․5
Ծածկման հաստություն (նվազ․/առավ․ մմ) 1-30
Ջրի ծախս՝ 1 կգ․ չոր խառնուրդի համար (լիտր) 0.29-0.31
Նյութի առավելագույն հատիկաչափ (մմ) 0.5
Կպչողունակություն` 28 օր անց ( ≥ ՄՊա) 2.5
Կիրառման ժամանակահատված (րոպե) 30
Ամբողջական կարծրացման ժամանակ (օր) 28
Ճնշման դիմադրություն` 28 օր հետո (≥ ՄՊա) 22
Ճկման դիմադրություն` 28 օր հետո (≥ ՄՊա) 3.5
Շարժունակության կարգ (ГОСТ 31358-2019) Рк7
Կիրառման ջերմաստիճան (°C) +5-ից մինչև +35
Շահագործման ջերմաստիճան (°C) 0-ից մինչև +50
Ենթակա է շահագործման (ժամ) 4

Առավելություններ՝

• Ստեղծում է կատարյալ հարթ և սահուն մակերես։
• Ունի բարձր հոսունություն, հեշտ տարածվում է մակերեսին։
• Արագ կարծրացող։
• Ունի բարձր ամրություն։
• Չի պահանջում ամրացնող ցանցի օգտագործում։
• Բարձր կպչողունակություն տարբեր տեսակի հիմքերի հետ։
• Խորհուրդ է տրվում օգտագործել «տաք հատակ» համակարգերի հետ։
• Դիմացկուն է ճաքերի առաջացմանը։
• Չի կծկվում կարծրացման ընթացքում։
• Կիրառման թույլատրելի հաստություն՝ 1-ից մինչև 30 մմ։

Խառնուրդի պատրաստում՝

1. Պարկի ամբողջ պարունակությունը լցնել մաքուր տարայի մեջ՝ 0.29-0.31 լիտր ջուր՝ 1 կգ չոր խառնուրդի համար, իսկ 20 կգ
պարկի համար՝ 5.8-6.2 լիտր։
2. Խառնուրդը մանրակրկիտ խառնել շինարարական հարիչով մինչև ստացվի առանց գնդիկների համասեռ զանգված։
3. Թողնել 2-3 րոպե, որպեսզի խառնուրդը հանգստանա, ապա կրկին խառնել՝ մոտ 1 րոպե։
4. Ստացված լուծույթը կարելի է օգտագործել մոտ 30 րոպեի ընթացքում։