GLIMS ВодоSTOP ORANGE
Investor Name:
Published Date:
Location:
Value:
Architecture:
Տեխնիկական նկարագրություն
«GLIMS ВодоSTOP ORANGE»-ը էլաստիկ, պոլիմերային նյութ է, որն ապահովում է
հիանալի ջրամեկուսացում՝ շնորհիվ իր մեջ պարունակվող հատուկ բաղադրիչների։ Նյութը ջրային հիմքով է և պատրաստ
անմիջապես օգտագործման։ Չորանալուց հետո ստեղծում է հուսալի ջրակայուն շերտ, որը չի պահանջում լրացուցիչ ջրամեկուսիչ
ժապավեն՝ կոնստրուկցիաների միացման հատվածներում։ Նախատեսված է բոլոր տեսակի տարածքների ներքին պատերի և
հատակների արդյունավետ ջրամեկուսացման համար։ Կիրառվում է հանքային հիմքերի վրա՝ բետոն, ցեմենտային սվաղ,
արհեստական քարեր։ Կիրառվում է սալիկապատման, կերամոգրանիտի, մոզայկայի, բնական և արհեստական քարերով
հարդարման, ինչպես նաև սվաղի, շաղախի կամ ինքնահարթեցվող հատակների աշխատանքներ կատարելուց առաջ։
➢ Միայն ներքին աշխատանքների համար։
Տեխնիկական բնութագիր
Հիմք (կապանյութ) պոլիմեր
Գույն նարնջագույն
Կիրառման հաստություն (նվազ․/առավ․ մմ) 0,2-0,4
Ծախս՝ 2 շերտի համար (կգ/մ²) 0,8-1,3
Համատեղելիություն «տաք հատակ» համակարգի հետ այո
Կպչողունակություն բետոնին՝ ոչ պակաս ՄՊա 1,5
Ջրակայունություն՝ ըստ ГОСТ 12730.5 (ուղղակի/հակառակ ճնշում W) 6/0,5
Կիրառման ջերմաստիճանային միջակայք (°C) +5-ից մինչև +35
Շահագործման ենթակա ջերմաստիճան (°C) 0-ից մինչև +50
Առանձնահատկություններ և առավելություններ՝
• Հեշտությամբ օգտագործվում է դժվար հասանելի վայրերում և կոնստրուկցիաների միացումների հատվածներում՝
առանց ջրակայուն ժապավենի կիրառման։
• Մեկ բաղադրիչից բաղկացած, պատրաստ միանգամից օգտագործման համար։
• Կիրառել վրձնով կամ գլանիկով (валик)։
• Ստեղծում է ջրակայուն շերտ (առանց հոդերի)։
• Նվազագույն ծախս և բարակ շերտով կիրառման հնարավորություն։
• Հակասեպտիկ բաղադրիչ, որը կանխում է բորբոսի և սնկերի առաջացումը։
• Բարձր կպչողունակություն բետոնին, սվաղին, աղյուսին, ինչպես նաև գիպսասալիկին (ГКЛ, ГКЛВ, ГВЛ),
պլաստիկին և մետաղին։
• Պահպանում է բարձր էլաստիկություն ողջ շահագործման ընթացքում, ծածկում է հիմքում առաջացող մինչև 2 մմ
ճաքերը։
• Էկոլոգիապես անվտանգ է, չի պարունակում լուծիչներ և չունի հոտ։
Մակերեսի նախապատրաստում՝
• Նյութի կիրառման և կարծրացման ժամանակ հիմքի և շրջակա օդի ջերմաստիճանը պետք է լինի +5°C-ից մինչև
+35°C։
• Հիմքի մակերեսը պետք է լինի չոր, ամուր, մաքրված փոշուց, ներկի մնացորդներից, յուղային հետքերից և այլ
աղտոտումներից։
• Հիմքը պետք է նախապես մշակել հատուկ նախաշերտով՝ «GLIMS Prime Грунт»-ով և թողնել մինչև դրա
ամբողջական չորացումը։
Կիրառում՝
• Նյութը պետք է կիրառել առնվազն երկու շերտով՝ ապահովելով առնվազն 2 ժամ չորացում։
• Յուրաքանչյուր հաջորդ շերտ, պետք է կիրառել նախորդ շերտի ամբողջական չորացումից հետո։
• Յուրաքանչյուր հաջորդ շերտը, պետք է քսել նախորդին՝ ուղղահայաց ուղղությամբ՝ առավելագույն
արդյունավետության համար։
• Սալիկապատման, սվաղի կամ ծեփահարման (шпатлёвка) աշխատանքները «GLIMS ВодоSTOP Orange»-ով
մշակված մակերեսի վրա պետք է կատարել միայն «GLIMS ВодоSTOP Orange» քսուկի ամբողջական չորացումից
հետո։
• Հիմքում ճաքերի առաջացման ամենահավանական վայրերում և կառուցվածքային միացումների հատվածներում,
ինչպես նաև արդեն գոյություն ունեցող ճաքերի ու դեֆորմացիոն հոդերի վրա ցանկալի է տեղադրել «GLIMS
Corner» էլաստիկ ժապավենը։
• Ջրամեկուսիչ հատկությունները, ամրությունն ու կպչողունակությունը, նյութը ձեռք է բերում լիարժեք չորացումից
հետո։
• Չորացման ընթացքում անհրաժեշտ է խուսափել նյութի ուղղակի շփումից ջրի հետ։
Ծախս՝
• 0.4-0.65 կգ/մ²՝։