HayPlast 410
Investor Name:
Published Date:
Location:
Value:
Architecture:
Տեխնիկական նկարագրություն
HayPlast 410
Սուպերպլաստիֆիկատոր բետոնի և երկաթբետոնե կոնստրուկցիաների համար:
Օգտագործման բնագավառները
HayPlast 410-ը կարող է օգտագործվել ամեն
տեսակի շարժողունակությամբ բետոնային
խառնուրդների մեջ, ինչպես արտադրական
բետոնի, այնպես էլ երկաթբետոնե
կոնստրուկցիաների արտադրության համար։
Զգալիորեն նվազեցնում է երկաթբետոնե
կոնստրուկցիաների պատրաստման համար
անհրաժեշտ ջրի քանակը և ավելացնում
նախնական և վերջնական ամրությունը։
Առավելությունները
Ուժեղ պլաստիֆիկացում
Բետոնային շաղախում ջրի քանակի
զգալի կրճատում
Բետոնի նախնական և վերջնական
ամրության ավելացում
Նախատեսվող ամրության ստացում
ավելի քիչ քանակի ցեմենտի դեպքում
Ջրացեմենտային հարաբերության
ցածրացման շնորհիվ, ապահովում է
բետոնի ավելի բարձր
անջրաթափանցելիություն և
կայունություն մաշվածության
նկատմամբ
Նվազեցնում է բետոնային շաղախի
շերտազատման հավանականությունը
Ունիվերսալ է բետոնի բոլոր տեսակների
համար
Չի պարունակում քլոր, չի առաջացնում
ամրանների կորոզիա։
Օգտագործումը
Չի կարելի ավելացնել հավելանյութը չոր
խառնուրդի վրա:
Կապակցող նյութը՝ ցեմենտը և ինետրները
պետք է խառնել մինչև միատարր
խառնուրդի ստացումը, որից հետո
ավելացնել նախատեսվող ջրի 60-70%-ը:
Խառնելուց հետո պետք է ավելացնել
մնացած ջրի և HayPlast 410 հավելանյութի
խառնուրդը:
Տեխնիկական բնութագիր:
HayPlast 410-ը շագանակագույն հեղուկ է՝
1,055-1,070 գ/սմ3
խտությամբ:
Չափաքանակ
Առաջարկվող չափաքանակը կազմում է
ցեմենտի քաշի 0.6–1․4%։ Ավելի ճիշտ
չափաքանակը պետք է ստանալ լաբորատոր
փորձերի միջոցով։
Տարրա
IBC կոնտեյներ 1 000 կգ:
Համատեղելիությունը այլ նյութերի
հետ
HayPlast 410 հավելանյութը համատեղելի է
բոլոր տեսակի ցեմենտների հետ:
Հավելանյութը համատեղելի է գրեթե բոլոր
տեսակի օդակլանիչ պլաստիֆիկացնող
հավելանյութերի հետ:
Համատեղելի չէ նաֆթալինային հիմքով
պլաստիֆիկատորների հետ։
Օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում
համատեղելիությունը ճշտել «Պրապիոն»
ՍՊԸ-ի մասնագետների հետ:
Պահպանման ժամկետ
Պահպանման ժամկետը 12 ամիս
արտադրության օրվանից։ Գործարանային
փաթեթավորումը բացելուց հետո, նյութը
կարող է օգտագործվել ժամկետի
ընթացքում՝ օգտագործումից հետո
կափարիչը փակ պահելու պայմանում։
Արտադրման ժամկետը նշված է
փաթեթավորման վրա:
Պահպանման պայմանները
Պահպանել +5 С-ից ոչ ցածր ջերմաստիճանի
պայմաններում։ Նյութի սառցակալման
դեպքում անհրաժեշտ է թողնել նյութին
հալչել սենյակային ջերմաստիճանի
պայմաններում, հետո խառնել նյութը
մեխանիկական ճանապարհով մինչև
միատարր զանգված ստանալը։
Խուսափել արևի ուղիղ ճառագայթների
ազդեցությունից:
HayPlast 410 նյութի օգտագործման հետ
կապված լրացուցիչ ինֆորմացիա
ստանալու, ինչպես նաև պահանջվող
բետոնների ստացման կոնսուլտացիաի
համար կարող եք կապել արտադրողի հետ։
Արտադրող՝
«Պրապիոն» ՍՊԸ